ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Աշխարհի ամենահարուստ մարդիկ 2022 թվականին 1,4 տրիլիոն դոլար են կորցրել. Bloomberg

Աշխարհի ամենահարուստ մարդիկ 2022 թվականին 1,4 տրիլիոն դոլար են կորցրել. Bloomberg

Աշխարհի հինգ հարյուր ամենահաուստ մարդիկ 2022 թվականի սկզբից կորցրել են 1,4 տրիլիոն դոլար: Հունիսի 14-ին այս տվյալները հայտնել Է Bloomberg լրատվական գործակալությունը, որը 2012 թվականի մարտից հրապարակում Է «Միլիարդատերերի ինդեքսը», որտեղ տվյալներ են ներառված մոլորակի ամենահարուստ մարդկանց ունեցվածքի մասին:

Գործակալության տվյալներով՝ հինգ ամենահարուստ մարդիկ ընթացիկ տարում կորցրել են միագումար 345 միլիարդ դոլար: Ամենից շատ կորցրել Է Binance գաղտնարժութային սակարանի հիմնադիր Չանպեն Չժան՝ 85,6 միլարդ դոլար: Երկրորդ հորիզոնականում Է գտնվում ձեռնարկիչ Իլոն Մասքը. նա կորցրել Է 73,2 միլարդ դոլար, իսկ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը հայտնվել Է երրորդ տեղում, քանի որ զրկվել Է 65,3 միլիարդ դոլարից:
 

Չորրորդ հորիզոնականն զբաղեցրել Է Մարկ Ցուկերբերգը՝ Meta-ի ղեկավարը, որը կորցրել Է 64,4 միլիարդ դոլար, մինչդեռ ցուցակում հինգերորդ տեղն ստացել Է ձեռնարկիչ եւ Louis Vuitton Moսt Hennessy խմբի նախագահ Բեռնար Առնոն, որը զրկվել Է 56,8 միլիարդ դոլարից: Բացի դրանից, գործակալությունը նշում Է, որ միայն հունիսի 13-ին մոլորակի 500 ամենահարուստ մարդիկ կորցրել են մագումար 206 միլիարդ դոլար:

Capgemini խորհրդատվական ֆիրմայի հաշվետվությունում, ֆիրմա, որին վկայակոչում Է Bloomberg-ը, ասված Է, որ ֆինանսական կորուստների ընթացիկ ցուցանիշները խիստ հակադրություն են կազմում այն բանին, ինչ կարելի Էր դիտել մեկ տարի առաջ: Այն ժամանակ շուկաների սրընթաց աճի պատճառով 8 տոկոսով ավելացել Էր ամբողջությամբ վերցված ունեւոր մարդկանց թիվն աշխահում, եւ 13 տոկոսով ԱՄՆ-ում: Ասիա - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (ԱԽՏ) ամենահարուստ մարդկանց թիվը 2022 թվականին ավելացել Է սոսկ 4,2 տոկոսով, այդ ցուցանիշով տարածաշրջանը հետ Է մնում Եվրոպայից եւ Ամերիկայից:

Ըստ որում վերջին տասնամյակի ընթացքում ԱԽՏ-ն այդ ոլորտում գերակշռող դիրք Էր զբաղեցնում: Միտման փոփոխությունը մասնակիորեն կապված Է, կարծում Է գործակալությունը, Չինաստանի կոշտ միջոցների հետ տեխնոլոգիական ընկերությունների դեմ եւ անշարժ գույքի «սառեցման» հետ: Նախկինի պես ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Չինաստանում եւ Գերմանիայում Է բնակվում աշխարհի ունեւոր մարդկանց 64 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: