ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արգենտինայի նախագահը Sputnik V պատվաստանյութը չհաստատելը համարում է Եվրոպայի սխալը

Արգենտինայի նախագահը Sputnik V պատվաստանյութը չհաստատելը համարում է Եվրոպայի սխալը

Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը սխալ է համարել մի շարք եվրոպական երկրների և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից ռուսական Sputnik V պատվաստանյութը չհաստատելը։ Այս մասին նա ասել է RT-ին տված հարցազրույցում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Կարծում եմ՝ Sputnik V պատվաստանյութը չհաստատելը Եվրոպայի սխալն է, որը թելադրված է աշխարհաքաղաքական նկատառումներով, քանի որ մենք ունենք դեղերի և պատվաստանյութերի վերահսկման և հաստատման մարմին, որն ամենաորակյալներից է աշխարհում: Ես գիտեմ, որ այդ մարմինը, շատ պահանջկոտ լինելով, հավանություն է տվել պատվաստանյութին, ուստի բացատրություն չունեմ, թե ինչու է այդքան երկար տևում Եվրոպայում»։

Նախագահը հավելել է, որ ինքը ռուսական պատվաստանյութի արդյունավետության մասին խոսել է եվրոպացի առաջնորդների և ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ:

 

  • Կիսվել: