կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Արևմուտքը պատրաստ է ստիպելու Կիևին զիջումների գնալ Ռուսաստանին. AgoraVox

Արևմուտքը պատրաստ է ստիպելու Կիևին զիջումների գնալ Ռուսաստանին. AgoraVox

Ֆրանսիական AgoraVox պորտալը հայտնել է, որ Արևմուտքը փոխել է իր դիրքորոշումն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ և պատրաստ է Կիևին ստիպելու տարածքային զիջումների գնալ Ռուսաստանին՝ դիվանագիտական ​​կարգավորման համար։

Ըստ նյութի հեղինակի՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի ԶԼՄ-ները դադարեցրել են հատուկ գործողության ընթացքում Մոսկվայի «ձախողումների» մասին կեղծ լուրերի տարածումը:

Հրատարակությունը նշում է, որ Ռուսաստանի հաջողությունները դրդել են Արևմուտքին փոխել մոտեցումները խնդրին: Այսօր այն պատրաստ է փոխզիջումների և կոչ է անում բանակցություններ սկսել նախագահ Վլադիմիր Պուտինինի հետ, թեև նախկինում հակառուսական կտրուկ հայտարարություններ էին արվում։

Ավելի վաղ նախկին պետքարտուղար և ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Հենրի Քիսինջերը հայտարարել էր, որ արևմտյան երկրները պետք է հաշվի առնեն ռուսական շահերը Ուկրաինայում իրավիճակի խաղաղ կարգավորումը քննարկելիս, որպեսզի կանխեն Չինաստանի ազդեցության մեծացումը Մոսկվայի վրա։

  • Կիսվել: