հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արդեն 20 եվրոպական ընկերություն հաշիվներ է բացել «Գազպրոմբանկ»-ում՝ ՌԴ-ից գազի դիմաց վճարելու համար

Արդեն 20 եվրոպական ընկերություն հաշիվներ է բացել «Գազպրոմբանկ»-ում՝ ՌԴ-ից գազի դիմաց վճարելու համար

Եվս 10 եվրոպական ընկերություն հաշիվներ  է բացել «Գազպրոմբանկ»-ում՝ ռուսական գազի մատակարարումների դիմաց վճարելու համար։ 

Այսպիսով, գազի դիմաց ռուբլով վճարել պատրաստվող իրավաբանական անձանց ընդհանուր թիվը հասել է 20-ի, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Bloomberg-ին։

Գործակալության աղբյուրի համաձայն, ևս 14 ընկերություն դիմել է՝ ստանալու այն փաստաթղթերի ցանկը, որն անհրաժեշտ է նման հաշիվներ բացելու համար։

  • Կիսվել: