երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Արագ արձագանքման ուժերի ԱԹՍ-ն հարվածել է Սուդանի Էլ Ֆաշեր քաղաքի հիվանդանոցին. կա 70 զոհ

Արագ արձագանքման ուժերի ԱԹՍ-ն հարվածել է Սուդանի Էլ Ֆաշեր քաղաքի հիվանդանոցին. կա 70 զոհ

Արագ արձագանքման ուժերի անօդաչու սարքը հարվածել է Սուդանի արևմտյան Էլ Ֆաշեր քաղաքի հիվանդանոցին, ինչի հետևանքով կա 70 զոհ: Այս մասին հայտնել է Դարֆուրի նահանգապետ Մինի Արկո Մինավին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Անօդաչու թռչող սարքը հարվածել է Սաուդյան Արաբիայի հիվանդանոցի շտապօգնության բաժանմունքին, ինչի հետևանքով սպանվել են ներսում գտնվող բոլոր հիվանդները: Նրանց թիվը գերազանցում է 70-ը»,-ասել է Մինավին:

Նշվում է, որ 2023 թվականի ապրիլի 15-ից Սուդանում ծանր մարտեր են ընթանում Մուհամմեդ Համդան Դաղլոյի հրամանատարությամբ գործող Արագ արձագանքման ուժերի և կանոնավոր բանակի միջև։ 

  • Կիսվել: