Ապտակելու ցանկություն միշտ կա, բայց ես պայքարում եմ դրա դեմ․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ չնայած իր սառնասրտությանն ու զսպվածությանը՝ միշտ մեկի «քիթ-բերանին տալու» ցանկություն ունի, բայց պայքարում է դրա դեմ։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Միշտ։ Ես դրա հետ ապրում եմ, բայց ես պայքարում եմ դրա դեմ»,-ասել է Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի լրագրող Պավել Զարուբինին՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Կադրերը նկարահանվել են «Ռուսաստան։ Կրեմլ։ Պուտին։ 25 տարի» ֆիլմի համար, որը կցուցադրվի մայիսի 4-ին։