երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Apple-ի աշխատակիցները ընկերության ներսում սեռական ոտնձգությունների մասին կայք են բացել

Apple-ի աշխատակիցները ընկերության ներսում սեռական ոտնձգությունների մասին կայք են բացել

Apple-ի 15 աշխատակիցներից բաղկացած խումբն իրենց գործընկերների համար ստեղծել է AppleToo կայքը՝ ընկերության ներսում սեռական եւ ռասիստական ​​խտրականության օրինակներով կիսվելու համար:

Apple-ի ցանկացած աշխատակից, անկախ պաշտոնից, կարող է թողնել իր պատմությունը կայքում: Ինչպես նշել են գաղափարի նախաձեռնողները, ռեսուրսի մասին տեղեկատվությունը դեռ տարածվում է ընկերության ներկա եւ նախկին աշխատակիցների շրջանում: Նրանց կարծիքով՝ AppleToo-ն պետք է հասարակության ուշադրությունը հրավիրի նրա վրա, թե ինչ է կատարվում Apple-ի ներսում:
 
«Երբ մեր բոլոր պատմությունները հավաքված են մեկ տեղում, դրանք օգնում են ուշադրություն հրավիրել ռասիզմի, սեքսիզմի, ահաբեկման եւ հարկադրանքի միջադեպերի վրա, որոնք սովորական են դարձել ընկերությունում: Մենք բոլորս պետք է աշխատենք միասին՝ Apple-ում որոշ փոփոխություններ կատարելու»,- ասվում է կայքում:

  • Կիսվել: