հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին

ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին

ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին տեսակոնֆերանսի ձեւաչափով: Համագործակցությունում այս տարի նախագահում է Ուզբեկստանը, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն:

Նշվում է, որ հանդիպման մասնակիցները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցության հարցերի լայն շրջանակ ԱՊՀ ձևաչափով` շեշտը դնելով նոր կորոնավիրուսային վարակի տարածման բացասական հետեւանքները հաղթահարելու համատեղ գործողությունների վրա:

Կքննարկվի ԱՊՀ-ի հետագա զարգացման նորացված հայեցակարգի նախագիծը, որը որոշում է միջնաժամկետ համագործակցության հիմնական ուղղությունները, կընդունվի 2021 թվականի բազմամակարդակ միջգերատեսչական խորհրդատվությունների պլանը:

Նիստի ընթացքում նախարարները մտքեր կփոխանակեն նաեւ արդիական միջազգային եւ տարածաշրջանային հարցերի շուրջ: Այս տարի նշվող՝ ՄԱԿ-ի հիմնադրման 75-ամյակի կապակցությամբ հատուկ ուշադրություն է դարձվելու Համաշխարհային կազմակերպության կենտրոնական դերին ժամանակակից աշխարհում:

Հանդիպման մասնակիցները որոշումների նախագծեր կքննարկեն, որոնք ուղղված են համագործակցության խորացմանը մշակութային, հումանիտար, իրավապահ եւ այլ ոլորտներում:

 

 

  • Կիսվել: