ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՊՀ-ի ԷլեկտրաԷներգետիկական խորհրդի նիստի մասնակիցները քննարկել են Էներգետիկական անվտանգությունը

ԱՊՀ-ի ԷլեկտրաԷներգետիկական խորհրդի նիստի մասնակիցները քննարկել են Էներգետիկական անվտանգությունը

ԱՊՀ-ի ԷլեկտրաԷներգետիկական խորհրդի՝ հուլիսի 14-ին Ղազախստանի մայրաքաղաքում բացված նիստի մասնակիցները քննարկել են համագործակցության հարցերը Էներգետիկական անվտանգության պահպանման նպատակով:

Այդ մասին հաղորդել Է Ղազախստանի Էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունը:
 
«Անցկացված նիստի շրջանակներում քննարկվել են կայուն ցածրածխածնային ԷլեկտրաԷներգետիկայի զարգացման, վերականգնվող Էներգետիկայի բնագավառում ԱՊՀ-ի երկրների համագործակցության հրատապ հարցերը՝ ազգայն եւ տարածաշրջանային Էներգետիկական անվտանգության պահպանման հաշվառմամբ, ինչպես նաեւ քննարկվել են մի շարք փաստաթղթեր, որոնք ներկայացրել Է ԱՊՀ-ի ԷլեկտրաԷներգետիկական խորհրդին կից համակարգող խորհուրդը»,- ասված Է հաղորդագրության մեջ:
 
Հանրապետության Էներգետիկայի փոխնախարար Ժանդոս Նուրմագանբետովը միջոցառման ընթացքում ներկայացրել Է զեկույց Ղազախստանում ԷլեկտրաԷներգետիկայի զարգացման մասին, որտեղ նշել Է ցածրածխածնային զարգացման անցնելու կարեւորությունը՝ անածխածնային տնտեսության հետագա վերափոխմամբ, եւ պատմել Է իրականացվող միջոցառումների մասին, որոնք նպատակաուղղված են մինչեւ 2060 թվականը երկրի կողմից ածխածնային չեզոքության հասնելուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: