երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մոսկվայի շրջանի ընտրատեղամասերում խախտումներ չեն արձանագրվել․ԱՊՀ առաքելություն

Մոսկվայի շրջանի ընտրատեղամասերում խախտումներ չեն արձանագրվել․ԱՊՀ առաքելություն

Մոսկվայի շրջանի ընտրատեղամասերը լավ պատրաստված են, ՌԴ նախագահի ընտրություններին հետևելու ընթացքում խախտումներ չեն նկատվել, ՌԻԱ Նովոստիին ասել է ԱՊՀ դիտորդների առաքելության ղեկավար, համագործակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Իլհամ Նեմատովը։

«Մոսվայի շրջանում ընտրատեղամասերը շատ լավ են պատրաստվել, և մենք ոչ մի խախտում չենք տեսել։ Մոսկվայի շրջանի ընտրատեղամասերում ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները ընտրողների ազատ կամարտահայտման համար», - ասել է Նեմատովը։
Նա բարձր է գնահատել Զվենիգորոդում ընտրությունների համար ընտրատեղամասերի նախապատրաստումը։
 
«Ընտրությունների առաջին օրը այցելել ենք 697 ընտրատեղամաս։ Մենք առավոտյան 7։30-ից այնտեղ ենք եղել։ Տեղամասային հանձնաժողովի ներկայացուցիչները, բոլոր անդամները, դիտորդներն արդեն այնտեղ էին։ Մենք միանգամից տեսանք բոլոր տեղեկատվական ռեսուրսները, պաստառները, քվեատուփերը, շարժական քվեատուփերը։ Ուղիղ 8-ին հնչեց օրհներգը և քվեարկությունը սկսվեց», - նշել է ԱՊՀ առաքելության ղեկավարը։
 
Մարտի 15-ից Ռուսաստանում ընթանում են նախագահական ընտրություններ։ Քվեարկությունն առաջին անգամ կտևի երեք օր։ ՌԴ նախագահի պաշտոնին հավակնում են ՌԴ ԿԸՀ կողմից գրանցված չորս թեկնածուներ՝ Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը։
 

  • Կիսվել: