հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Անկարայի ներկայիս կառավարությունը թույլ չի տա, որ Արևմուտքը երկիրը ներքաշի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ․ Էրդողան

Անկարայի ներկայիս կառավարությունը թույլ չի տա, որ Արևմուտքը երկիրը ներքաշի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ․ Էրդողան

Անկարայի ներկայիս կառավարությունը թույլ չի տա, որ Արևմուտքը երկիրը ներքաշի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ahaber հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Մենք թույլ չենք տա, որ մեր երկիրը ներքաշվի պատերազմի մեջ, սա մեր նախընտրական կարգախոսներից մեկն է»,- ասել է Էրդողանը։

Նրա խոսքով` վերջին երկու տարվա ընթացքում Անկարայի ջանքերը խանգարել են «արևմտյան ակումբին» երկիրը ներքաշել հակամարտության մեջ։

«Քանի դեռ մենք այստեղ ենք (իշխանության ղեկին), մենք դրան չենք նպաստի... Մեր նպատակն է լուրջ վճռականությամբ ջանքեր գործադրել և միջնորդի դեր խաղալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, որպեսզի նրանք ի վերջո հաջողության հասնեն»,- ընդգծել է Թուրքիայի ղեկավարը։

Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին։

  • Կիսվել: