ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Անկարայի արձագանքը՝ Պոնտոսի և փոքրասիական հույների ցեղասպանության օրվա առթիվ Աթենքի հայտարարությանը

Անկարայի արձագանքը՝ Պոնտոսի և փոքրասիական հույների ցեղասպանության օրվա առթիվ Աթենքի հայտարարությանը

Թուրքիայի արտգործնախարարությունը վրդովմունքով է արձագանքել Պոնտոսի և փոքրասիական հույների ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ Աթենքի հայտարարություններին, հայտնում է Ermenihaber.am-ը։

Արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվել է, որ «Անկարան լիովին մերժում է Հունաստանի իշխանությունների կողմից «Պոնտոսի» անհիմն պնդումների տարելիցի պատրվակով արված անհեթությունով լի հայտարարությունները»։

«Մենք Հունաստանին հրավիրում ենք համագործակցության հիման վրա ջանքեր գործադրել խաղաղության, կայունության և բարգավաճ ապագայի համար՝ փաստերը խեղաթյուրելու փոխարեն»,-նշվել է հայտարարությունում․

Թուրքիայի ԱԳՆ-ն Հունաստանի իշխանություններին միաժամանակ մեղադրել է «պատմությունը իռացիոնալ կերպով խեղաթյուրելու իրենց ջանքերը համառորեն շարունակելու» մեջ։

  • Կիսվել: