ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Անկարան վրդովմունքով է արձագանքել Պոնտոսի և փոքրասիական հույների ցեղասպանության օրվա կապակցությամբ Աթենքի հայտարարություններին

Անկարան վրդովմունքով է արձագանքել Պոնտոսի և փոքրասիական հույների ցեղասպանության օրվա կապակցությամբ Աթենքի հայտարարություններին

Թուրքիայի արտգործնախարարությունը վրդովմունքով է արձագանքել Պոնտոսի և փոքրասիական հույների ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ Աթենքի հայտարարություններին, գրում է ermenihaber.am-ը:

Արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվել է, որ «Անկարան լիովին մերժում է Հունաստանի իշխանությունների կողմից «Պոնտոսի» անհիմն պնդումների տարելիցի պատրվակով արված անհեթությունով լի հայտարարությունները»։

«Մենք Հունաստանին հրավիրում ենք համագործակցության հիման վրա ջանքեր գործադրել խաղաղության, կայունության և բարգավաճ ապագայի համար՝ փաստերը խեղաթյուրելու փոխարեն»,-նշվել է հայտարարությունում․

Թուրքիայի ԱԳՆ-ն Հունաստանի իշխանություններին միաժամանակ մեղադրել է «պատմությունը իռացիոնալ կերպով խեղաթյուրելու իրենց ջանքերը համառորեն շարունակելու» մեջ։

  • Կիսվել: