շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Անկարան կշարունակի աջակցել հացահատիկային գործարքի իրականացմանը․ Չավուշօղլու

Անկարան կշարունակի աջակցել հացահատիկային գործարքի իրականացմանը․ Չավուշօղլու

 Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան շարունակելու է աջակցել հացահատիկի գործարքի արդյունավետ իրականացմանը: Տեղեկությունը հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Ինչպես նշել է թուրք նախարարը, Ուկրաինայի հակամարտության պատճառով գլոբալ մատակարարումների հետ կապված խնդիրները հասել են կրիտիկական նշագծի:
 
«Մենք միջամտեցինք, ամբողջ աշխարհի տնտեսություններին օգնություն է ցուցաբերվում ՄԱԿ-ի «Սևծովյան հացահատիկային նախաձեռնության» շրջանակում, և մենք կշարունակենք դրա արդյունավետ իրականացումն ապահովելու ջանքերը», - ասել է Չավուշօղլուն:
 
Հացահատիկային գործարքը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանում Սև ծովով երեք նավահանգիստներից` ներառյալ Օդեսան: Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է համատեղ համակարգող կենտրոնը։ Պայմանագրի ժամկետը լրանում էր 2022 թվականի նոյեմբերի 18-ին, սակայն ենթադրում էր ավտոմատ երկարացում 120 օրով՝ մինչև մարտի 18-ը` կողմերից որևէ մեկի առարկության բացակայության դեպքում։
 
ՌԴ ԱԳՆ–ում հայտարարել են, որ նման առարկություններ չեն եղել` միաժամանակ նշելով, որ ռուսական կողմը հնարավոր է համարում ուկրաինական հացահատիկի արտահանման «Սևծովյան նախաձեռնության» տեխնիկական երկարաձգումը առանց ժամկետների և ծավալների փոփոխության։

  • Կիսվել: