Անհայտ անձը բարիկադավորվել է Կանադայի խորհրդարանի շենքում. մանրամասներ (տեսանյութ)
Ապրիլի 5-ին անհայտ անձը բարիկադավորվել է Օտտավայում Կանադայի խորհրդարանի շենքում, հայտնել են քաղաքի ոստիկանությունից։
Օտտավայի ոստիկանության X սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ, մասնավորապես, ասված է. «Սպաները դեպքի վայրում են, տղամարդը բարիկադավորվել է Արևելյան բլոկում (խորհրդարանի - խմբ.): Արևելյան թևը տարհանվել է: Այս պահին տուժածների մասին տեղեկություններ չկան, և ոստիկանությունը շարունակում է աշխատել»:
Հայտարարության մեջ ոստիկանությունը կոչ է արել քաղաքի բնակիչներին խուսափել դեպքի վայր այցելելուց:
Արդեն այսօր, Օտտավայի ոստիկանությունը հայտարարել է տղամարդու ձերբակալության մասին։ «Տղամարդը ձերբակալված է», - ասվում է X սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրության մեջ։
Միջադեպի հետևանքով զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան: Ոստիկանությունը նաև հայտնել է, որ միջադեպի հետաքննություն է ընթանում:
Մանրամասները՝ այստեղ: