ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԱՄՆ-ը կարող է Գազայի հատվածում հիվանդանոցի վրա հարձակման մասին արբանյակային պատկերներ տրամադրել. Լավրով

ԱՄՆ-ը կարող է Գազայի հատվածում հիվանդանոցի վրա հարձակման մասին արբանյակային պատկերներ տրամադրել. Լավրով

ԱՄՆ-ը կարող է արբանյակային պատկերներ տրամադրել Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցի վրա հարձակման մասին, այլ ոչ թե փորձել դրանցով պատկերել Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև ռազմական համագործակցությունը, նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Россия-1 հեռուստալիքի 60 минут ծրագրի եթերում։ 

«Հիմա, երբ բոլորը քննարկում են Գազայի ողբերգությունը, որտեղ հարձակվել են հիվանդանոցի վրա, հարյուրավոր մարդիկ զոհվել են, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են, մենք կարող ենք ամերիկացիներից խնդրել նաև արբանյակային տվյալներ, քանի որ նրանք արբանյակներով ճշգրիտ վերահսկում են այս տարածքը: Նման հարձակումը չէր կարող աննկատ մնալ։ Պետք է դեպի քեզ «շրջվել», այդ դեպքում գուցե աշխարհն ավելի հանգիստ լինի»,- խորհուրդ է տվել Լավրովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը հավատարիմ է 1967 թվականի սահմաններում Պաղեստին պետության ստեղծման անհրաժեշտության մասին Անվտանգության խորհրդի որոշումներին։ «Մենք հավատարիմ ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներին, որոնք ոչ ոք չի չեղարկել և ոչ ոք չի հրաժարվել: Այդ բանաձեւերը ենթադրում են պայմանավորվածություններ ձեռք բերել պաղեստինյան պետության ստեղծման շուրջ՝ հիմնված 1967 թվականի սահմանների վրա, որի մայրաքաղաքը Արևելյան Երուսաղեմն է», - ասել է նա, փոխանցում է РИА Новости-ին:

«Բոլորը գիտեն, որ Իսրայելը, այսպես կոչված, բնակավայրերի ընդլայնմանն ուղղված իր միակողմանի գործողություններով, խախտում է այս բանաձեւը»,- հավելել է Լավրովը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: