երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
ԱՄՆ-ում կայծակի հարվածից 160-ամյա եկեղեցին հրդեհվել է

ԱՄՆ-ում կայծակի հարվածից 160-ամյա եկեղեցին հրդեհվել է

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում կայծակի հարվածից հրդեհ է բռնկվել 160-ամյա եկեղեցում։ Այս մասին գրում է lenta.ru-ն՝ հղում անելով ABC News-ին։

Երկար այրվելուց հետո աշտարակը փլուզվել է՝ ճեղքելով տանիքի մնացորդները։ Հեռուստաալիքի տվյալներով՝ հրդեհի ժամանակ շենքում մարդ չի եղել։

  • Կիսվել: