ԱՄՆ-ում ցուցարարները պահանջում են փոխել զենքի կիրառման մասին օրենքը
ԱՄՆ-ում տասնյակ հազարավոր ցուցարարներ, Բաֆալո սուպերմարկետում եւ Ուվալդեի տարրական դպրոցում տեղի ունեցած կրակոցներից հետո, կոչ են անում խստացնել զենքի կիրառման մասին օրենքը;
Այս մասին հայտնում է BBC լրատվականը եւ հավելում, որ երթն իրականանում էր «Ես ցանկանում եմ ազատվել կրակոցներից» կարգախոսով, փոխանցում է news.am-ը:
Նահագահ Ջո Բայդենը, արձագանքելով ցուցարարների պահանջին, Կոնգրեսին կոչ է արել զենքի կիրառման մասին նոր օրենք ընդունել՝ հիմնվելով ողջախոհության վրա: Սակայն, ամենայն հավանականությամբ, օրենսդրական փոփոխությունը հանրապետականների կողմից կձախողվի:
Հիշեցնենք, որ Տեքսաս նահանգի Ուվալդե քաղաքի «Ռոբբ» տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով մահացել է 19 երեխա եւ 2 մեծահասակ, որից մի քանի օր առաջ Նյու Յորքի Բուֆալո քաղաքի սուպերմարկետներից մեկում կրկին հրաձգություն էր տեղի ունեցել՝ պատճառ դառնալով 10 մարդու մահվան: Այս դեպքերը ԱՄՆ-ում զենքի կիրառման մասին օրենսդրության փոփոխության պահանջի պատճառ են դարձել:
2018 թվականին Ֆլորիդայի Փարքլենդ քաղաքի դպրոցում տեղի ունեցած հրաձգությունից փրկվածների կողմից հիմնադրված «Մարտ մեր կյանքի համար» խումբը ավելի վաղ հայտնել էր, որ ամբողջ երկրում մոտ 450 հանրահավաք է տեղի ունենալու, այդ թվում՝ Վաշինգտոնում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում եւ Չիկագոյում: Խումբը նշել է, որ, քանի դեռ մարդիկ մահավնում են, քաղաքական գործիչներին թույլ չեն տալու «ձեռքերը ծալած նստել»: