ԱՄՆ ռազմակայանին ուղղված հարվածները Կատարի դեմ գործողություններ չեն. Իրանի ԱԳՆ
Կատարում գտնվող ամերիկյան «Էլ Ուդեյդ» ռազմակայանին հասցված հարվածները չի կարելի դիտարկվել որպես Էմիրության դեմ ուղղված գործողություն։ Այս հայտարարությունն արել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Իրանի կողմից ամերիկյան «Էլ Ուդեյդ» ռազմակայանին հասված հարվածները իրականացվել են ինքնապաշտպանական կարգով՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից Իրանի տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության դեմ չհրահրված ագրեսիայի, որը տեղի է ունեցել 2025 թվականի հունիսի 22-ին։ Ինքնապաշտպանության այդ ակտը որևէ կապ չուներ մեր բարեկամ և հարևան Կատարի հետ, քանի որ մենք հիանալի և խոր արմատներով հարաբերություններ ունենք», – գրել է Բաղային Х սոցցանցում։