հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
ԱՄՆ պետքարտուղարը կայցելի Սաուդյան Արաբիա

ԱՄՆ պետքարտուղարը կայցելի Սաուդյան Արաբիա

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մարտի 10-12-ը կայցելի Սաուդյան Արաբիա, որտեղ կհանդիպի ուկրաինական պատվիրակության հետ՝ քննարկելու հակամարտության խաղաղ կարգավորումը։ Այս մասին տեղեկանում ենք Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսի գրավոր հայտարարությունից:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Ջիդայում նա կհանդիպի նաև Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ՝ քննարկելու տարածաշրջանում ընդհանուր շահերը խթանելու և ԱՄՆ-Սաուդյան Արաբիայի հարաբերություններն ամրապնդելու ուղիները»:

Նշվում է նաև, որ Ռուբիոն մարտի 12-14-ը Կանադայում կմասնակցի Յոթնյակի արտաքին քաղաքականության ղեկավարների հանդիպմանը։

  • Կիսվել: