շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱՄՆ պետքարտուղարը Հայաստանի ու Ադրբեջանին կոչ է արել ստանձնել կրակի դադարեցման պարտավորությունները

ԱՄՆ պետքարտուղարը Հայաստանի ու Ադրբեջանին կոչ է արել ստանձնել կրակի դադարեցման պարտավորությունները

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում հակամարտության լարվածության վերջին օրերի սրացումներին:

«Միացյալ Նահանգներն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում իրականացնել կրակի դադարեցման իրենց ստանձնած պարտավորությունները, ինչպես համաձայնեցվել էր, և դադարեցնել Գյանջայի ու Ստեփանակերտի քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը: Մենք ցավում ենք մարդկային կորուստների համար և հավատարիմ ենք մնում հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- Թվիթերի իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղարը:

  • Կիսվել: