երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքվեարկի ռուսական էներգակիրների ներմուծումն արգելող օրինագծի օգտին. Փելոսի

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքվեարկի ռուսական էներգակիրների ներմուծումն արգելող օրինագծի օգտին. Փելոսի

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն այսօր կքվեարկի ռուսական նավթի եւ էներգակիրների ներմուծումն արգելող օրինագծի օգտին,  հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, տեղեկացնում է CNN-ը։

Նա նշել է, որ օրինագիծը պարունակելու է երեք հիմնական դրույթ, որոնք, Փելոսիի խոսքով, ՛՛է՛լ ավելի կմեկուսացնեն Ռուսաստանը համաշխարհային տնտեսությունից եւ կթուլացնեն նրան բոլոր առումներով՛՛:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն արգելում է էներգակիրների ներկրումը ՌԴ-ից:

Նշենք նաև, որ Բայդենի հայտարարությունից հետո անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն չի արգելի Ռուսաստանից էներգակիրների ներկրումը:

 

 

  • Կիսվել: