ԱՄՆ-ն Լեհաստանին խնդրել է Patriot համակարգերը տեղափոխել Մերձավոր Արևելք․ Rzeczpospolita
Միացյալ Նահանգները Լեհաստանին առաջարկում են Patriot հակահրթիռային համալիրների մարտկոցներից մեկը տեղափոխել Մերձավոր Արևելք։ Այս մասին գրում է Rzeczpospolita պարբերականը։
Ըստ հրապարակման՝ դիտարկվում է նաև Լեհաստանին արդեն իսկ մատակարարված Patriot համակարգերի համար նախատեսված PAC-3 MSE հրթիռների փոխանցման հնարավորությունը։ Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարի ներկայացուցիչ Յանուշ Սեյմեյը պարբերականին հայտնել է, որ «ամերիկացիներն այս հարցերում որևէ ճնշում չեն գործադրում»։
Լեհական բանակն այժմ տնօրինում է Patriot ՀՕՊ համակարգերի երկու մարտկոց, որոնք ներառում են 16 արձակման կայանք։ Համակարգերը լիարժեք մարտական պատրաստվածության են բերվել 2025 թվականի վերջին։ Պայմանագիրը նախատեսում է նաև շուրջ 200 միավոր PAC-3 MSE հրթիռների մատակարարում Լեհաստանին, որոնց մեծ մասն արդեն գտնվում է երկրում։


