ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՄՆ-ն կոչ է արել Իրանի կառավարությանը դադարեցնել կանանց հետապնդումները. Բլինքեն

ԱՄՆ-ն կոչ է արել Իրանի կառավարությանը դադարեցնել կանանց հետապնդումները. Բլինքեն

Միացյալ Նահանգները, 22-ամյա Մահսա Ամինիի մահվան մասին հաղորդագրությունների ֆոնին, կոչ է անում Իրանի կառավարությանը դադարեցնել համակարգված հետապնդումները կանանց նկատմամբ եւ թույլ տալ խաղաղ ցույցեր անցկացնել, ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Մահսա Ամինին այսօր պետք է ողջ լիներ։ Փոխարենը, ԱՄՆ-ն եւ Իրանի ժողովուրդը սգում են նրան: Մենք Իրանի կառավարությանը կոչ ենք անում դադարեցնել կանանց նկատմամբ սիստեմատիկ հալածանքները եւ թույլ տալ խաղաղ ցույցեր անցկացնել»,- գրել է Բլինքենը Twitter-ում:

Պետդեպի ներկայացուցիչ Նեդ Փրայսը, իր հերթին, հավելել է, որ իրանցի կանայք «չպետք է ձերբակալությունների եւ առավել եւս դաժան ծեծի ենթարկվեն»՝ իրենց հագնվելու համար։ Նա նաեւ կոչ է արել Իրանի իշխանություններին լսել ցուցարարներին Ամինիի մահվան ֆոնին։

  • Կիսվել: