հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԱՄՆ-ն խանգարել է հրադադարին Գազայում. Իրանի նախագահ

ԱՄՆ-ն խանգարել է հրադադարին Գազայում. Իրանի նախագահ

Միացյալ Նահանգները խանգարել է հրադադարին Գազայում, ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Սաուդյան Արաբիա մեկնելուց առաջ, որտեղ մասնակցելու է Իսլամական համագործակցություն կազմակերպության ղեկավարների հանդիպմանը, տեղեկացրել է Mehr-ը։

«Աշխարհը պետք է ճանաչի ԱՄՆ իսկական դեմքը։ Մենք պետք է ճանաչենք թշնամուն։ Այս հանդիպմանը սպասում են մարդիկ, հատկապես իսլամական ումման։ Իսլամական երկրները պետք է հավաքվեն միասին եւ Պաղեստինի վերաբերյալ վճռական որոշում կայացնեն»,- ասել է Իրանի նախագահը՝ ավելացնելով, որ պաղեստինյան հարցը պարզապես համաժողովում արտահայտվելու եւ դիրքորոշում հայտնելու համար չէ»,- ասել է Ռայիսին։

Անհրաժեշտ է հասնել ռմբակոծությունների դադարեցմանը, հանել Գազայի շրջափակումը, ավելացրել է Իրանի նախագահը։ Նա նշել է, որ Իսլամական համագործակցություն կազմակերպության ստեղծման նպատակը նաեւ պաղեստինյան հարցի լուծումն է։

«Այդ հանդիպման ժամանակ մենք կդառնանք Պաղեստինի խնդրի շուրջ իսլամական երկրների միասնականության եւ մերձեցման վկաները»,- ավելացրել է ԻԻՀ նախագահը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: