ԱՄՆ-ն իրական կամք չունի բանակցելու. Իրանի ԱԳՆ
France 24-ին տված մանրամասն հարցազրույցում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ընդգծել է Իրանի պատրաստակամությունը իրական բանակցությունների համար և գլխավոր խնդիրը համարել է ամերիկյան կողմի մոտ կամքի բացակայությունը:
Pars Today-ի փոխանցմամբ՝ France 24-ին տված հարցազրույցում, Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի միշտ պատրաստ է բանակցել իր միջուկային ծրագրի շուրջ, և որ խնդիրն ամերիկյան կողմի մոտ «բանակցելու իրական կամքի» բացակայությունն է։
Նա նաև ներկայացրել է Ֆրանսիայի հետ գերիների փոխանակման մանրամասները, ներակյացրել Իրանի դիրքորոշումը ՄԱԳԱՏԷ-ի վերջին բանաձևի վերաբերյալ, ոխսել միջուկային բանակցությունների փակուղու, տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև 12-օրյա պատերազմի հետևանքների և Իրանի տարածաշրջանային դերի վերլուծությունը։
Փակուղի միջուկային բանակցություններում․ Ո՞վ է մեղավոր
Պատասխանելով միջուկային բանակցությունների դադարեցման վերաբերյալ հարցին՝ Արաղչին նշել է. «Ներկայումս բանակցություններ չեն ընթանում»։
Նա դա բացատրել է ամերիկյան կողմից բանակցելու իրական և արդար կամքի բացակայությամբ՝ հավելելով. «Մենք միշտ պատրաստ ենք եղել իրական և լուրջ բանակցությունների, բայց բանակցությունը նշանակում է երկխոսություն, այլ ոչ թե թելադրանք»։
Արաղչին նշել է․ «Իրանը եզրակացրել է, որ ամերիկյան կողմը չունի անհրաժեշտ կամք։ Երբ այս կամքը ձևավորվի, մենք կարող ենք անմիջապես ակտիվացնել ուղիները։ Բայց հիմա մենք չենք շտապում և սպասում ենք»։
Արձագանք գործակալության բանաձևին և նոր ստուգման պայմաններին
Ի պատասխան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդում ընդունված հակաիրանական բանաձևի մասին հարցին՝ Իրանի ԱԳ նախարարը դրա ընդունումը սխալ է անվանել և ասել. «Այս բանաձևն ընդունվել է՝ առանց հաշվի առնելու նոր իրականությունը, այդ թվում՝ մեր խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումը»:
Անդրադառնալով ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի հետ ստորագրված «Կահիրեի համաձայնագրին»՝ նա նշել է. «Ներկա իրավիճակում անվտանգության ռիսկերի պատճառով շատ դժվար է մոտենալ վնասված օբյեկտներին, և գործակալության ի հետ պետք է մշակվի այդ վայրերի ստուգման նոր շրջանակ և արձանագրություն»:


