երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ԱՄՆ-ն չի ցանկանում երկրորդ ճակատ բացել Վրաստանում. ԱՄՆ դեսպան

ԱՄՆ-ն չի ցանկանում երկրորդ ճակատ բացել Վրաստանում. ԱՄՆ դեսպան

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը ռուսական ապատեղեկատվական հայտարարություններ է անվանում այն, թե ԱՄՆ-ն ցանկանում է երկրորդ ճակատ բացել Վրաստանում, գրում է Aliq.ge-ն։

Պատասխանելով կառավարության պաշտոնյաների կողմից հակաարևմտյան քարոզչության մասին հարցին՝ Դեգնանը պատասխանել է.

«Միացյալ Նահանգները 30 տարի աշխատել է եվրաատլանտյան հանրությանը Վրաստանի լիարժեք ինտեգրման համար։ Գրեթե այն ամենը, ինչ մենք արել և անում ենք Վրաստանում, կենտրոնացած է վրաց ժողովրդի՝ Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ դառնալու ձգտումների վրա։ Սա այն է, ինչ ցանկանում է վրաց ժողովուրդը, և ինչին Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է», — ասել է Դեգնանը, հավելելով, որ ԱՄՆ-ն աջակցում է ԵՄ-ում Վրաստանի թեկնածությանը։

Ըստ Դեգնանի՝ այն, որ ԱՄՆ-ն աշխատում է Վրաստանի դեմ կամ Վրաստանին պատերազմի մեջ ներքաշելու, երկրորդ ճակատ բացելու համար՝ 100 տոկոսանոց ռուսական ապատեղեկատվություն է, բացարձակապես սխալ:

Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ն ամեն ինչ արել է այս (խմբ. Ուկրաինայում) պատերազմը դադարեցնելու համար

Նշենք, որ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամներն ակտիվորեն խոսում են պատերազմին Վրաստանի ներգրավման համակարգված գործողությունների մասին։

Ավելի վաղ մեղադրանքներ էին հնչում ընդդիմության և Ուկրաինայի ներկայացուցիչների հասցեին, սակայն այժմ իշխող թիմի անդամները Եվրախորհրդարանի քննադատական ​​բանաձևը կապում են Վրաստանում երկրորդ ճակատ բացելու փորձի հետ։

  • Կիսվել: