կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ԱՄՆ Կոնգրեսի հատուկ հանձնախումբը հրապարակել Է զեկույց Կապիտոլիումի գրոհի հետաքննության արդյունքների վերաբերյալ

ԱՄՆ Կոնգրեսի հատուկ հանձնախումբը հրապարակել Է զեկույց Կապիտոլիումի գրոհի հետաքննության արդյունքների վերաբերյալ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատուկ հանձնաժողովը, որը 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա կատարված գրոհի հետ կապված հետաքննություն է անցկացնում, դեկտեմբերի 22-ին զեկույց է հրապարակել իր գործունեության արդյունքների վերաբերյալ:Այս մասին հաղորդում Է ТАСС գործակալությանը:

845-էջանոց փաստաթղթի հրապարակման առնչությամբ հատուկ հանձնաժողովի նախագահ, Միսիսիպի նահանգը ներկայացնող դեմոկրատ կոնգրեսական Բենի Թոմսոնը հայտարարել է, որ ըստ զեկույցի՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը «որոշել է փորձել մնալ պաշտոնում բազմամաբաղադրիչ սխեմայի միջոցով, չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները և արգելափակել իշխանության հանձնումը:

Առկա վկայությունները մեզ տանում են համոզիչ և միանշանակ եզրակացության՝ հունվարի 6-ի իրադարձությունների հիմնական պատճառը եղել է մեկ մարդ՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, որին հետևել են շատերը։ Առանց նրա տեղի չէին ունենա հունվարի 6-ի իրադարձությունները»:

Թրամփի կողմնակիցները 2021 թվականի հունվարի 6-ին ներխուժել են Կոնգրեսի շենք՝ արգելելու երկրում 2020 թվականի նոյեմբերին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների հաստատումը։ Շենքի ներսում անկարգությունների ժամանակ ոստիկանները գնդակահարել են կին ցուցարարի։ Բացի դրանից, արձանագրվել է ևս մի քանի հոգու մահ, որոնք որակվել են որպես բժշկական բնույթի արտակարգ պատահարներ: Բախումներից հետո մահացել Է նաև Կապիտոլիումի ոստիկանության մի աշխատակից։

Թրամփը համառորեն վիճարկում էր 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները, համաձայն որոնց հաղթող ճանաչվեց դեմոկրատ Ջո Բայդենը: Թրամփը և մի շարք այլ հանրապետականներ հայտարարել են քվեարկության ժամանակ  շարունակվող խախտումների մասին: Նրանք բազմիցս դիմել են դատարաններ՝ մի շարք նահանգներում ընտրողների քվեների վերահաշվարկ կատարելու պահանջով։ Սակայն հանրապետականների գործողությունները հաջողություն չեն ունեցել, նրանց հայցերը մերժվել են դատարանների, այդ թվում՝ ԱՄՆ Գերագույն դատարանի կողմից:

  • Կիսվել: