ԱՄՆ-ի պետական պարտքն առաջին անգամ գերազանցել է 39 տրիլիոն դոլարը
Միացյալ Նահանգների պետական պարտքի չափն առաջին անգամ գերազանցել է 39 տրիլիոն դոլարի նշագիծը։ Այս մասին են վկայում ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում հրապարակված տվյալները:
Գերատեսչության՝ մարտի 19-ի տվյալներով՝ ԱՄՆ-ի համախառն պարտքը հասել է գրեթե 39,02 տրիլիոն դոլարի։
38 տրիլիոն դոլարի մակարդակը հաղթահարվել է մոտավորապես հինգ ամիս առաջ՝ 2025 թ. հոկտեմբերի վերջին, նշում են ամերիկյան լրատվամիջոցները։ 37 տրիլիոն դոլարի նշագիծը գերազանցվել է 2025 թ. օգոստոսի կեսերին։
Կոնգրեսի բյուջետային վարչությունը (CBO) փետրվարին կանխատեսել էր, որ ԱՄՆ-ի պետական պարտքը 2036 ֆինանսական տարում կհասնի 56,15 տրիլիոն դոլարի (ՀՆԱ-ի 120%-ը)։ 2025 ֆինանսական տարվա 30,17 տրիլիոն դոլար պարտքը կազմում էր ՀՆԱ-ի 99%-ը։
Դրա հետ մեկտեղ 2030 թվականին պարտքի չափը կհասնի ՀՆԱ-ի 108%-ին և կգերազանցի ՀՆԱ-ի 106% նախորդ ռեկորդը, որը գրանցվել էր 1946 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո։


