ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ամերիկյան կողմն ու «Ալ-Քաիդան» դեռ չեն հաստատել «Ալ-Քաիդայի»՝ սեպտեմբերին սպանված առաջնորդի մահը

Ամերիկյան կողմն ու «Ալ-Քաիդան» դեռ չեն հաստատել «Ալ-Քաիդայի»՝ սեպտեմբերին սպանված առաջնորդի մահը

«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման ղեկավար առաջնորդներից մեկը՝ Ասիմ Ումարը, անցյալ ամիս սպանվել է ԱՄՆ-ի և Աֆղանստանի իրականացրած համատեղ ռազմական գործողությունների արդյունքում, սակայն ամերիկյան կողմն ու «Ալ-Քաիդան» դեռևս չեն հաստատել Ասիմի մահվան մասին լուրը, տեղեկացնում է BBC-ն:

 Լրատվամիջոցը, հղում անելով Աֆղանստանի հետախուզությանը, նշում է, որ Ումարը սպանվել է Հելմանդ նահանգում սեպտեմբերի 23-ին «Թալիբան» շարժման գրոհայինների դեմ իրականացված արշավի շրջանակներում:

Արշավի հետևանքով առնվազն 40 քաղաքացիական անձ է զոհվել:

  • Կիսվել: