երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ամենամոտ ժամանակահատվածում ՌԴ-ն, Հայաստանն ու Ադրբեջանը կարող են  տարածաշրջանում կրակի դադարեցման վերահսկման մեխանիզմ համաձայնեցնել. Լավրով

Ամենամոտ ժամանակահատվածում ՌԴ-ն, Հայաստանն ու Ադրբեջանը կարող են տարածաշրջանում կրակի դադարեցման վերահսկման մեխանիզմ համաձայնեցնել. Լավրով

Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը կարող են ամենամոտ ապագայում համաձայնեցնել տարածաշրջանում կրակի դադարեցման վերահսկման մեխանիզմը։ Այս մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

«Որպեսզի կրակի դադարեցումն աշխատի, մենք դրանում արդեն համոզվել ենք ընդունված և ցամաքում վրա իրավիճակի արմատապես փոփոխությունը կանխած երկու փաստաթղթերից հետո, անհրաժեշտ է  կրակի դադարեցման պահպանման վերահսկման մեխանիզմի ստեղծում: Մենք այդ ուղղությամբ ակտիվ աշխատում ենք, այդ թվում՝ մեր պաշտպանության նախարարությունը, նախևառաջ Հայաստանից և Ադրբեջանից մեր գործընկերների հետ: Լիահույս եմ՝ ամենամոտ ապագայում նման մեխանիզմ կհամաձայնեցվի»,-ասել է Լավրովը:

Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ անհրաժեշտ է դադարեցնել առճակատման հռետորաբանությունը եւ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: