շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
«Ամենադժվար օրը կլինի այսօր». Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտնել է, որ ՌԴ-ն տանկային հարձակում է նախապատրաստում Կիևի վրա

«Ամենադժվար օրը կլինի այսօր». Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտնել է, որ ՌԴ-ն տանկային հարձակում է նախապատրաստում Կիևի վրա

Ռուսական զորքերը պատրաստվում են փետրվարի 25-ին հարձակվել Կիևի վրա: Ինչպես գրում է korrespondent.net-ը, այս մասին Twitter-ում հայտնել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն։  

«Ամենադժվար օրը կլինի այսօր: Թշնամու ծրագիրն է Իվանկովից և Չեռնիգովից տանկային շարասյուներով ճեղքել մինչև Կիև»,- գրել է նա՝ հավելելով, որ «ռուսական տանկերը հիանալի այրվում են», երբ խոցվում են «Ուկրաինայի դաշնակիցների նվերներով (նկատի ունի Արևմուտքից ստացած զինատեսակները-Tert.am)»:

  Մինչդեռ Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտնում է, որ զինվորականները մարտեր են մղում Դիմեր և Իվանկով բնակավայրերի տարածքներում, որտեղ մեծ թվով հակառակորդի զրահամեքենաներ են կուտակվել։   Ըստ աղբյուրի՝ Ուկրաինայի ԶՈՒ-ն Իվանկովոյի մոտ Տետերով գետի շրջադարձին կանգնեցրել է հակառակորդի առաջխաղացումը, գետի վրայով անցնող կամուրջը ոչնչացվել է։ Հաղորդվում է նաև, որ հակառակորդը ավիահարված է հասցրել Կրոպիվնիցկի քաղաքի մոտ գտնվող ստորաբաժանումներին։  

Նշվում է, որ Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը պաշտպանում են Կիևի երկինքը: 

  • Կիսվել: