ԱՄԷ-ն դուրս է գալիս ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+-ից
ԱՄԷ-ն որոշում է կայացրել դուրս գալ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունից՝ ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+-ից: Այս մասին հայտարարել է ԱՄԷ էներգետիկայի նախարարությունը՝ նշելով, որ դա ինքնիշխան որոշում է՝ հիմնված ԱՄԷ-ի երկարաժամկետ ռազմավարական և տնտեսական ռազմավարության վրա:
Ըստ նախարարության հաղորդագրության՝ դա էական ազդեցություն չի ունենա նավթի շուկայի վրա:
Նշվում է, որ ՕՊԵԿ-ում գտնվելու ընթացքում ԱՄԷ-ն մեծ ներդրում է ունեցել կազմակերպության գործունեության մեջ՝ «ի շահ բոլորի»:
Հաղորդվում է նաև, որ որոշումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի մայիսի 1-ից:
Հիշեցնենք, որ ներկայումս կազմակերպությանն անդամակցում է 13 երկիր: ՕՊԵԿ-ից ԱՄԷ-ի դուրս գալու հետևանքներն, ըստ լրատվամիջոցների, կքննարկվեն հունիսին՝ դաշինքի անդամ երկրների հանդիպմանը:


