երկուշաբթի, մարտ 17
17 / 3 / 2025
Ալյասկայում 9 ուղևորով և 1 օդաչուով ինքնաթիռ է անհետացել

Ալյասկայում 9 ուղևորով և 1 օդաչուով ինքնաթիռ է անհետացել

Հինգշաբթի օրն Ալյասկայում ինքնաթիռ է անհետացել: Այն թռչում էր Ալյասկայի Նորթոն Սաունդ ծովածոցի միջով, որն ընկած է Բևեռային շրջանից հարավ: Փրկարարները որոնողական աշխատանքները շարունակել են մինչև ուշ գիշեր։ Bering Air ավիաընկերության օդանավն Ունալաքլեետից Նոմ էր ուղևորվում, հայտնել է Ալյասկայի հանրային անվտանգության վարչությունը, տեղեկացնում է Ամերիկայի ձայնը:

Նշվում է, որ ինքնաթիռում եղել է ինը ուղևոր և մեկ օդաչու։ Իշխանությունները փորձում են պարզել նրա վերջին հայտնի կոորդինատները։ Ըստ Bering Air-ի օպերացիոն տնօրեն Դեյվիդ Օլսոնի՝ «Cessna Caravan» ինքնաթիռը 14:37-ին օդ է բարձրացել Ունալաքլիեթից և մոտ մեկ ժամից նրա հետ կապը կորրել է:

ԱՄՆ առափնյա պահպանության տվյալներով՝ ինքնաթիռը գտնվել է ափից 19 կիլոմետր հեռավորության վրա։ Bering Air-ը սպասարկում է արևմտյան Ալյասկայի 32 համայնքներ Նոմում, Կոտցեբուի և Ունալաքլեեթեի կենտրոններից: Նոմի հրշեջ վարչությունը հայտնել է, որ ցամաքային բրիգադներն ինքնաթիռը որոնում են ափի երկայնքով՝ Նոմից մինչև Թոփկոկ:

 

  • Կիսվել: