կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ալմաթիում զինված մարդկանց խմբեր են ձերբակալվել

Ալմաթիում զինված մարդկանց խմբեր են ձերբակալվել

Այսօր Ղազախստանի Ալմաթի քաղաքում զինված մարդկանց երկու խումբ է ձերբակալվել, հայտնել են Ղազախստանի ներքին գործերի նախարարության օպերատիվ շտաբից, տեղեկացնում է ՛՛Սպուտնիկ Ղազախստանը՛՛:

Նշվում է, որ Ալ-Ֆարաբի և Փոքր Ժելտոկսան պողոտայի խաչմերուկում ոստիկանները արգելափակել են BMW մակնիշի ավտոմեքենայի ընթացքը, որում զինված մարդիկ են եղել: Տղամարդկանց մոտից հայտնաբերվել է ատրճանակ և դանակ:

Մեկ այլ խումբ ոստիկանների կողմից ձերբակալվել է քաղաքի Մեդեուսկի շրջանում: Հայտնաբերվել է բնակարան, որտեղ թաքնվում էին զինված անձինք։ Հատուկ գործողության արդյունքում հինգ տղամարդ ձերբակալվել է:

Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2022 թվականի սկզբին՝ պայմանավորված հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմամբ։

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ալմաթիի մարզում արտակարգ դրություն է մտցրել։

Հիշեցնենք նաև, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են ուղարկվել Ռուսաստանի, Հայաստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Բելառուսի զինվորականները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրապարակ են բերվել զրահափոխադրիչներ, զրահամեքենաներ, ինչպես նաև զինված ուժերով բեռնատարներ, ընդհանուր առմամբ՝ մոտ 50 միավոր տեխնիկա։ Կարգուկանոնի հաստատման ժամանակ վիրավորվել է 317 ոստիկան, Ազգային գվարդիայի զինվորականներ, զոհվել է 12 մարդ, հայտնում են ԶԼՄ-ները՝ հղում անելով ՆԳՆ մամուլի ծառայությանը։

  • Կիսվել: