ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ալմաթիի օդանավակայանում ՀԱՊԿ խաղաղապահները ռուսական անօդաչուներ են տեղակայել

Ալմաթիի օդանավակայանում ՀԱՊԿ խաղաղապահները ռուսական անօդաչուներ են տեղակայել

ՀԱՊԿ ուժերի կազմում ներառված ռուս խաղաղապահները ռուսական «Օռլան-10» անօդաչու սարքեր են տեղակայել Ալմաթիի օդանավակայանում, տեղեկացնում է Russia Today-ը:

Նշվում է, որ անօդաչու սարքերը կօգտագործվեն օդանավակայանի շրջակայքը վերահսկելու համար։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը կմնան երկրում այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակն ամբողջությամբ չի կայունացել։ 

«ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը տեղակայվել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ և 4-րդ հոդվածների համաձայն: Նրանք կմնան Ղազախստանում մինչև իրավիճակի ամբողջական կայունացում»,-նշել է նա:

Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2022 թվականի սկզբին՝ պայմանավորված հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմամբ։

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ալմաթիի մարզում արտակարգ դրություն է մտցրել։

Հիշեցնենք նաև, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են ուղարկվել Ռուսաստանի, Հայաստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Բելառուսի զինվորականները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրապարակ են բերվել զրահափոխադրիչներ, զրահամեքենաներ, ինչպես նաև զինված ուժերով բեռնատարներ, ընդհանուր առմամբ՝ մոտ 50 միավոր տեխնիկա։ Կարգուկանոնի հաստատման ժամանակ վիրավորվել է 317 ոստիկան, Ազգային գվարդիայի զինվորականներ, զոհվել է 12 մարդ, հայտնում են ԶԼՄ-ները՝ հղում անելով ՆԳՆ մամուլի ծառայությանը:

  • Կիսվել: