ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ալլա Պուգաչովան խնդրել է իրեն օտարերկրյա գործակալ գրանցել

Ալլա Պուգաչովան խնդրել է իրեն օտարերկրյա գործակալ գրանցել

Խորհրդային և հետխորհրդային ժամանակաշրջանի ռուսական էստրադայի թագուհի Ալլա Պուգաչովան դատապարտել է ՌԴ հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում, որի ժամանակ, ըստ երգչուհու, զինվորներ են սպանվում հանուն «պատրանքային նպատակների», ճնշվում է բնակչությունը, «Ռուսաստանը վերածվում է տարագրի»՝ գրում է Euronews-ը։

Սեպտեմբերի 16-ին Ռուսաստանի արդարադատության նախարարությունը Պուգաչովայի ամուսնուն՝ Մաքսիմ Գալկինին, որը նույնպես քննադատել է ՌԴ գործողությունները, «օտարերկրյա գործակալ» է հայտարարել։ Այնուհետև 73-ամյա Պուգաչովան դիմում է գրել արդարադատության նախարարությանը՝ խնդրելով իրեն նույնպես ներառել «իր սիրելի երկրի օտարերկրյա գործակալների ցուցակում»։ Երգչուհին իր համերաշխությունն է հայտնել ամուսնուն՝ նրան անվանելով «ազնիվ, պարկեշտ ու անկեղծ մարդ, Ռուսաստանի անկաշառ հայրենասեր»։

  • Կիսվել: