ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ալիևը Վրաստանին շնորհակալություն է հայտնել իր տարածքով Հայաստան զենք տեղափոխելը թույլ չտալու համար

Ալիևը Վրաստանին շնորհակալություն է հայտնել իր տարածքով Հայաստան զենք տեղափոխելը թույլ չտալու համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությամբ՝ Վրաստանը թույլ չի տվել իր տարածքով  զենք տեղափոխել Հայաստան, ինչի համար նա շնորհակալություն է հայտնել Վրաստանի իշխանություններին, գրում է «Ալիք մդեիան»։

«Բարձր եմ գնահատում Վրաստանի կառավարության գործողությունները: Ինչպես գիտեք, Վրաստանը թույլ չտվեց իր տարածքով զենք տեղափոխել Հայաստան: Դա է պատճառը, որ այժմ Հայաստան զենք է բերվում կասպյան պետությունների տարածքներով և օդային ճանապարհով: Վրաստանը հանդես է եկել որպես հուսալի գործընկեր, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում Վրաստանի կառավարությանը», — հայտարարել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Վրաստանի և Ադրբեջանի միջև բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, և առաջիկայում նախատեսվում է Ադրբեջանի արտգործնախարարի պաշտոնական այցը Վրաստան:

«Ադրբեջանը միշտ կանգնած է Վրաստանի կողքին: Այսօր վրաց ժողովուրդը գիտի, թե ով է իրենց ընկերը և ով՝ թշնամին», — հավելել է Ալիևը:

  • Կիսվել: