երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ալիևը Բաքվում հանդիպել է Լավրովի հետ

Ալիևը Բաքվում հանդիպել է Լավրովի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունիսի 23-24-ը Լավրովը աշխատանքային այցով կգտնվի Ադրբեջանունմ, որտեղ նախատեսվում են նրա հանդիպումներն Ալիևի և արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցությունը, դրա հեռանկարները, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի ամենաարդիական հարցերի, այդ թվում՝ հայ-ադրբջեանական հարաբերությունների կարգավորման հարցերի շուրջ։

 

  • Կիսվել: