կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Ալիևն ընդունել է Թուրքիայի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը

Ալիևն ընդունել է Թուրքիայի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 28-ին Բաքվում ընդունել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի հետ Բաքու այցելած Աքարն Ալիևին ներկայացրել է ռազմական կրթության ոլորտում թուրք-ադրբեջանական համագործակցության, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերության մեջ փոխգործակցության ուղղությամբ տարվող աշխատանքները:
 
Ալիևը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի պաշտպանության նախարարին Ադրբեջանի Անկախության օրը Բաքվում լինելու համար:

Մայիսի 28-ին ակնկալվում է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Բաքու, որտեղ նա մասնակցելու է Teknofest տեխնոլոգիական փառատոնին:

  • Կիսվել: