Ալիևն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ կողմերը մտքեր են փոխանակել ադրբեջանաթուրքական հարաբերությունների հեռանկարների շուրջ և շուտափույթ հանդիպման հույս հայտնել:
«Իմ ժողովրդի և անձամբ իմ անունից մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն, երջանկություն, իսկ Ադրբեջանի բարեկամ և եղբայրական ժողովրդին՝ բարօրություն»,-ասել է Թուրքիայի նախագահը: