երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ալեք Բոլդուինին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել չկանխամտածված սպանության մեջ

Ալեք Բոլդուինին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել չկանխամտածված սպանության մեջ

Ամերիկացի դերասան Ալեք Բոլդուինին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել չկանխամտածված սպանության մեջ։ Այս մասին հայտնում է Die Zeit-ը։

Դերասան-պրոդյուսեր Ալեք Բոլդուինին մեղադրանք է առաջադրվել Նյու Մեքսիկո նահանգի դատախազության կողմից՝ «Ժանգ» ֆիլմի նկարահանման հրապարակում մահվան դեպքի կապակցությամբ:

Դատախազ Մերի Քարմաք-Ալթվիզին ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ Բոլդուինը և ֆիլմի հրացանագործ Հաննա Գուտիերես-Ռեյդը մեղադրվում են անզգուշությամբ սպանության մեջ: Եթե մեղավոր ճանաչվեն ծանրացնող հանգամանքներով, նրանց սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում։

Ավելի վաղ Հանրային լրատվական ծառայությունը (Public News Service) գրել էր, որ Բոլդուինը կշարունակի նկարահանվել ֆիլմում, չնայած սպանության մեղադրանքին: Դերասանի փաստաբան Մելինա Սպադոնեն հայտնել է, որ «պահապանները» կհետևեն նկարահանման հրապարակի և արհմիության թիմի անդամների անվտանգությանը, ինչպես նաև կարգելեն աշխատանքային զենքի կամ զինամթերքի ցանկացած օգտագործում։

  • Կիսվել: