ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ալան Գագլոևը ստանձնեց Հարավային Օսիայի նախագահի պաշտոնը

Ալան Գագլոևը ստանձնեց Հարավային Օսիայի նախագահի պաշտոնը

Մայիսի 8-ին Հարավային Օսիայի նախագահի ընտրություններում հաղթած Ալան Գագլոևը ստանձնել է Հարավային Օսիայի նախագահի պաշտոնը՝ կատարելով երդմնակալության արարողությունը։

Հանրապետության ԿԸՀ նախագահ Էմիլիա Գագլոևը, բացելով երդմնակալության հանդիսավոր արարողությունը, հայտարարեց, որ Ալան Էդուարդովիչ Գագլոևը, ընտրությունների արդյունքներով, ընտրվել է Հարավային Օսիայի Հանրապետության հինգերորդ նախագահ։

Հարավային Օսիայում մայիսի 8-ին տեղի է ունեցել նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, դրանք կայացած են ճանաչվել: Հանրապետության բարձրագույն պետական պաշտոնին հավակնում էին ներկայիս ղեկավար Անատոլի Բիբիլովը եւ «Նիխաս» քաղաքական կուսակցության առաջնորդ Ալան Գագլոևը:

ԿԸՀ-ի արձանագրության համաձայն՝ ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով Գագլոևի օգտին քվեարկել է հանրապետության 16 134 քաղաքացի, որը կազմում է ընտրողների 56,09 տոկոսը: ԿԸՀ-ն որոշել է Գագլոևին համարել ընտրված նախագահ ։

  • Կիսվել: