ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Աֆրիկյան նախաձեռնությունն առաջարկել է Մոսկվայի և Կիևի բանակցությունները սկսել առանց զորքերի դուրսբերման

Աֆրիկյան նախաձեռնությունն առաջարկել է Մոսկվայի և Կիևի բանակցությունները սկսել առանց զորքերի դուրսբերման

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման աֆրիկյան առաքելությունն առաջարկում է առաջին հերթին դադարեցնել ռազմական գործողությունները: Նախաձեռնությամբ հանդես եկած վեց երկրները կարծում են, որ բանակցությունները կարող են սկսվել՝ առանց ՌԴ վերահսկողության տակ անցած տարածքներից ռուսական զորքերի դուրսբերման՝ հայտել է Reuters գործակալությունը:

«Առաջին քայլը ռազմական գործողությունների դադարեցումն է։ Երկրորդը ամուր խաղաղության հիմքն է»,- ասել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահի ներկայացուցիչ Վինսենթ Մագվենյան:

ՀԱՀ-ում Ուկրաինայի դեսպան Լյուբով Աբրավիտովան դեմ է հանդես եկել նման նախաձեռնությանը: «Մեր նախագահը հստակ նշել է. ոչ մի բանակցություն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև, քանի դեռ ռուսները չեն լքել մեր տարածքը միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- ասել է դիվանագետը։

Աֆրիկյան երկրների նախաձեռնության մասին ՀԱՀ-ի նախագահ Սիրիլ Ռամաֆոսան հայտարարել էր մայիսի կեսերին: Առաքելությանը մասնակցում են նաև Զամբիայի, Սենեգալի, Կոնգոյի, Ուգանդայի և Եգիպտոսի նախագահները: Աֆրիկյան վեց պետությունների ներկայացուցիչները մտադիր են հունիսին այցելել Մոսկվա և Կիև։ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Վոլոդիմիր Զելենսկին համաձայնել են առաքելությանը:

  • Կիսվել: