կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի կողմից հրետակոծության մասին. կան զոհեր

Աֆղանստանը հայտնել է Պակիստանի կողմից հրետակոծության մասին. կան զոհեր

Աֆղանստանի գերագույն առաջնորդի խոսնակի տեղակալ Համդուլլահ Ֆիթրաթը հայտարարել է իր սահմանային Կունար նահանգի ուղղությամբ Պակիստանի կողմից հրետակոծության մասին, որի հետևանքով կրկին կրակ է բացել սպանվել է երեք խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 14-ը։ Այս մասին, հղում անելով աֆղանական լրատվամիջոցներին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ Ֆիթրաթն ասել է, որ հրետակոծության թիրախում են եղել քաղաքացիական տները, դպրոցները, բժշկական կենտրոնները և մզկիթները։ Մասնավորապես՝ վնասվել է երկու դպրոց, ինչպես նաև ամբողջությամբ ավերվել են մեկ բժշկական կենտրոն և երկու մզկիթ։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

  • Կիսվել: