հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Աերոֆլոտը» Եվրոպայում անշարժ գույքի 12 օբյեկտ է վաճառքի հանել

«Աերոֆլոտը» Եվրոպայում անշարժ գույքի 12 օբյեկտ է վաճառքի հանել

«Աերոֆլոտ» ընկերությունների խումբը ներկայացրել է 12 անշարժ գույքի վաճառքի մասին հայտարարություններ Հունգարիայում, Կիպրոսում, Շվեդիայում, Նորվեգիայում, Դանիայում եւ Բելգիայում: Այս մասին հայտնել է «Ավիատորշչինա» նախագիծը, հաղորդում է РБК-ը։

Ամենաթանկ օբյեկտը բազմաբնակարան բնակելի շենքն է Կիպրոսում՝ Լառնակայում, մակերեսը կազմում է 2072 քմ՝ 834 քմ հողատարածքով։ Դրա շուկայական արժեքը  կազմում է 1,9 մլն եվրո։

«Օբյեկտը գտնվում է Լառնակայի Սկալա շրջանում, ծովի եւ Psarolimano նավահանգստի անմիջական հարեւանությամբ (մոտ 300 մ)։ Kastela Beach լողափից հեռավորությունը մոտ 500 մ է: Օբյեկտի ամենամոտ շրջապատը ներկայացված է բնակելի, սոցիալական եւ տուրիստական ենթակառուցվածքներով»,-ասվում է հայտարարության մեջ:   

Այլ թանկ օբյեկտների թվում է Օսլոյում երեքսենյականոց բնակարանը 79,5 քմ մակերեսով եւ 905 հազար եվրո արժողությամբ, ինչպես նաեւ Բուդապեշտում գրասենյակը՝ 463 հազար եվրո արժողությամբ։

2022 թվականի գարնանը պատժամիջոցների պատճառով «Աերոֆլոտը» դադարեցրել է չվերթները Եվրոպա։

Առաջին տարին չէ, որ «Աերոֆլոտը» վաճառում է արտասահմանյան անշարժ գույքը։ 2014 թվականին ընկերությունը սկսել է ազատվել ոչ պրոֆիլային ակտիվներից։ «Աերոֆլոտը» վաճառել է Պանամայի գրասենյակը եւ Մոնռեալի բնակելի տունը, ինչպես նաեւ Ճապոնիայի Տոմիսատո քաղաքում էստաֆետային անձնակազմի համար հյուրանոցը։

  • Կիսվել: