ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ադրբեջանը շուտով կտարհանի Թեհրանում իր դեսպանատան աշխատակիցներին

Ադրբեջանը շուտով կտարհանի Թեհրանում իր դեսպանատան աշխատակիցներին

Ադրբեջանը շուտով կտարհանի Թեհրանում իր դեսպանատան աշխատակիցներին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության վարչության ղեկավար Այխան Հաջիզադեն, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ հունվարի 27-ի առավոտյան Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում է  իրականացվել: Հարձակման արդյունքում մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։ Ոստիկանության հաղորդմամբ՝ հարձակվողը միջադեպից անմիջապես հետո ձերբակալվել է: Նախնական տվյալներով՝ հարձակման պատճառը անձնական եւ ընտանեկան խնդիրներն են։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: