երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի. Ջիմ Կոստա

Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի. Ջիմ Կոստա

Ադրբեջանը չի ցանկանում հետեւել խաղաղ կարգավորման գործընթացին, եւ մենք պետք է նրանց պատասխանատվության ենթարկենք։ Այս մասին իր Twitter-ում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան։

«Ես դատապարտում եմ Ադրբեջանի չհրահրված հարձակումը Հայաստանի վրա։ Իմ սիրտը ցավում է Հայաստանի ժողովրդի հետ եւ ես վճռականորեն աջակցում եմ նրանց։ Ադրբեջանը չի ցանկանում հետեւել խաղաղ կարգավորման գործընթացին, եւ մենք պետք է նրանց պատասխանատվության ենթարկենք»,- ասել է նա։

Ինչպես տեղեկացվել էր ավել վաղ, սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ին, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները հրետանուց եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ հրետակոծել հայկական դիրքերը Գորիսի, Սոթքի եւ Ջերմուկի ուղղությամբ։ Հակառակորդը նաեւ ԱԹՍ-ներ է կիրառում։ Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։ ՊՆ-ն տեղեկացնում է, որ իրավիճակի զարգացման վերաբերյալ պարբերաբար պաշտոնական հաշվետվություններ կհրապարակի։

 

  • Կիսվել: