հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Ադրբեջանը խոստացել է հասանելի դարձնել Արցախը միջազգային հանրության համար. Գերմանիայի արտգործնախարար

Ադրբեջանը խոստացել է հասանելի դարձնել Արցախը միջազգային հանրության համար. Գերմանիայի արտգործնախարար

Ադրբեջանը խոստացել է բացել Ղարաբաղի հասանելիությունը միջազգային հանրության աչքերի եւ ականջների համար։ Այս մասին Х-ի իր միկրոբլոգում գրել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը։

«Սեփական, անկախ պատկեր ունենալը տեղում, հիմա, հրատապ է ինչպես երբեք։ Ուստի կարեւոր է, որպեսզի ՄԱԿ այցը տեղի ունենա անհապաղ։

Դա կարող է միայն սկիզբը լինել։ Մեր գործընկերների հետ միասին մենք կողմնակից ենք միջազգային աառքելության գաղափարին։ Մարդիկ Արցախում պետք է հավատալու հնարավորություն ունենան, որ իրենք մենակ չեն»,- նշել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: