երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայում իր նախկին դեսպան Թալեաթ Ալիևի նկատմամբ

Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայում իր նախկին դեսպան Թալեաթ Ալիևի նկատմամբ

Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայում իր նախկին դեսպան Թալեաթ Ալիևի նկատմամբ, որը մեղադրվում է պետական ​​միջոցները խոշոր չափերով յուրացնելու մեջ։

ՌԻԱ Նովոստի-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Բաքվի ոստիկանության գլխավոր վարչությունը։

«Ուկրաինայում Ադրբեջանի նախկին դեսպան Թալեաթ Ալիևի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, նա մեղադրվում է պետական ​​միջոցները խոշոր չափերով յուրացնելու մեջ»,- մասնավորապես գրում է Lent.az կայքը։

Կայքի տեղեկություններով՝ այժմ ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ Ալիևին կալանավորելու համար։

Նա 2001-2010 թվականներին զբաղեցրել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանի պաշտոնը։

  • Կիսվել: